ՀՀ վարչապետը կայցելի Ռուսաստան
10.08.2016,
11:07
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հովիկ Աբրահամյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլք:–0–