412.76
4.77
386.62
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում ահաբեկչություններ են կանխվել, 6 անձ ձերբակալվել է. ԱԱԾ

15:27
21 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Այսպես՝ԱԱԾ կանոնադրական խնդիրներին առնչվող հետախուզական և հակահետախուզական գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների իրականացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեության, ծայրահեղական հայացքների տարածման, անհանդուրժողականության և բռնության քարոզի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը և իրականացմանը նպաստող գործոնների ձևավորման մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողություններ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

« Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվհետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ ենթադրաբար կատարված հանցանքների հանգամանքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մարմինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապահովելու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները պարզելու համար։

«Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է հանցագործություններից անձանց, հասարակության և պետության պաշտպանությունն ապահովելու իր գործառույթների իրականացման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ ձեռնարկվող հակազդման հատուկ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող նկրտումների ցանկացած դրսևորումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաքների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ