ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իշխանություններին և ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբին լուծել իրավիճակը խաղաղ ճանապարհով

29.07.2016, 20:36
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զսպվածության կոչ է անում իշխանություններին և ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբին ու հայտարարում է պատանդ պահվող բժիշներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իշխանություններին և ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբին լուծել իրավիճակը խաղաղ ճանապարհով
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զսպվածության կոչ է անում իշխանություններին և ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբին ու հայտարարում է պատանդ պահվող բժիշներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։

«ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին», – նշվում է ուրբաթ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

«Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից», – նշվում է հայտարարության մեջ։

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ «Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն»։

«ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ», – նշվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ –0–