ՀՀ նախագահը ներկա է գտնվել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը

23.05.2016, 13:29
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը:
ՀՀ նախագահը ներկա է գտնվել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում:

 - рис.1

Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:

 - рис.2

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:–0–

  - рис.3