ՀՀ նախագահը ՀՀ ԶՈւ կապի զորքերի վարչության նոր պետ է նշանակել

23.05.2016, 14:16
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է երկուշաբթի:
ՀՀ նախագահը ՀՀ ԶՈւ կապի զորքերի վարչության նոր պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է երկուշաբթի: 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26–ին զբաղեցրած պաշտոններից ազատել է Պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։ Նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ –0–