412.9
5.07
388.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին

21:03
08 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նրանք Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար:

Սերժ Սարգսյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի օրակարգում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին ներկայացրել է Երևանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է արդյունավետ:

Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով