ՀՀ նախագահ. ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի և այդ սահմանները լինեն անձեռնմխելի
11:40
02 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի քվեարկեց խորհրդարանական ընտրություններում։
«Ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի և այդ սահմանները լինեն անձեռնմխելի», – հայտարարեց նա լրագրողներին քվեարկությունից հետո։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շանսերը` Սարգսյանը նշեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ: Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, քվեարկության ընթացքում սարքը չի ճանաչել ՀՀ նախագահի մատնահետքը։ րքին: Սարքը չճանաչեց նախագահի մատնահետքը: Սերժ Սարգսյանի տվյալները համակարգ մուտքագրվեցի ձեռքով՝ մեխանիկական տարբերակով, մինչև որ սարքը տրամադրեց համապատասխան կտրոնը:–0–
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում