ՀՀ կառավարությունը կրկին տեղափոխեց սեպտեմբերի աշխատանքային օրերից մեկը

08.09.2016, 13:12
ՀՀ կառավարությունն հինգշաբթի կայացած նիստում որոշում ընդունեց աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։
ՀՀ կառավարությունը կրկին տեղափոխեց սեպտեմբերի աշխատանքային օրերից մեկը
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն հինգշաբթի կայացած նիստում որոշում ընդունեց աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։

Նախորդ նիստում սեպտեմբերի 12–ի փոխարեն աշխատանքային էր հայտարարվել շաբաթ օրը` սեպտեմբերի 17–ը, ինչը կապված է Հայաստանում նշվող Խաչվերաց տոնի հետ, որին հաջորդում է Մեռելոցը։

Սակայն այսօրվա նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկուշաբթի սեպտեմբերի 17-ի փոխարեն, աշխատանքային օր է հայտարարվում շաբաթը` սեպտեմբերի 24-ը:

Վերջին տարիներին կառավարությունը ոչ աշխատանքային օրեր է հայտարարում Մեռելոցի օրերը, որոնք հետևում են հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց):

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-