ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի նոր մարզպետի թեկնածությունը

13.07.2017, 15:19
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Արագածոտնի նոր մարզպետի թեկնածությունը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի նոր մարզպետի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Արագածոտնի նոր մարզպետի թեկնածությունը։

Կառավարության որոշման համաձայն, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արագածոտնի ներկա մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Աշոտ Սիմոնյանը։

Загружается новость ... "Лево"

Ըստ ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև ստորագրված կոալիցիոն համաձայնագրի` ՀՅԴ–ն ստացել է ոչ միայն նախարարական երեք պորտֆել, այլ նաև հնարավորություն նշանակելու մի շարք մարզպետների, այդ թվում ` Արագածոտնի մարզում։

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սիմոնյանը գիտի իր գործառույթներն ու կառավարության սպասելիքները։

«Տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք պլանավորել, ինչը նախատեսում ենք սկզբունքորեն փոխել, ինչի կապակցությամբ ձեզ հաջողություն ենք մաղթում», – ասաց Կարապետյանը։

Ինչպես նիստից հետո լրագրողներին պարզաբանեց ՀՀ ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը, մարզպետի փոփոխությունը կապված չէ գործող պաշտոնյայի գործունեության հետ։

«Մենք դժգոհ չէինք նրա աշխատանքից, պարզապես այս փուլում նպատակահարմար ենք համարում փոխարինել նրան այդ պաշտոնում», – ասաց Մկրտչյանն` ընդգծելով, որ Դաշնակցության համար սկզբունքային է ոչ թե անձը, որը զբաղեցնում է պետական պաշտոն, այլ ծրագիրը, որը նրանք իրականացնում են։–0–