ՀՀ կառավարությունը առաջարկել է ԱԺ-ին արտահերթ նստաշրջան գումարել

21.12.2016, 11:24
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջարկել է Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:
ՀՀ կառավարությունը առաջարկել է ԱԺ-ին արտահերթ նստաշրջան գումարել
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջարկել է Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, օրակարգում առաջարկվում է ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:

Մասնավորապես, պատգամավորները պետք է դիտարկեն Զարգացման ֆրանսիական գործակալության, Զարգացման ասիական բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ միջազգային վարկային համաձայնագրերը: -0-