ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումները հետախուզական անօդաչու թռչող սարք են չեզոքացրել
13.05.2016,
16:19
ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումներն ուրբաթ հետախուզական անօդաչու թռչող սարք են (ԱԹՍ) չեզոքացրել:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումներն ուրբաթ հետախուզական անօդաչու թռչող սարք են (ԱԹՍ) չեզոքացրել, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ԱԹՍ–ն չեզոքացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում։
Հովհաննիսյանն ավելացրել է, որ սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։ –0–