ՀՀ ՊՆ–ն` «սպիտակ ֆոսֆորի մասին». վախի աչքերը մեծ են

11.05.2016, 12:08
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեգնել է Բաքվից հնչող հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից ֆոսֆորային ռազմամթերքի օգտագործմանը։
ՀՀ ՊՆ–ն` «սպիտակ ֆոսֆորի մասին». վախի աչքերը մեծ են

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեգնել է Բաքվից հնչող հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից ֆոսֆորային ռազմամթերքի օգտագործմանը։

Ավելի վաղ նման մեղադրանքով է հանդես եկել Տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը։

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված` վախի աչքերը մեծ են, տեսնում են այն, ինչ չկա», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–