ՀՀ ՊՆ. Արարատի մարզում վթարի ենթարկված գեներալի կյանքին վտանգ չի սպառնում

29.12.2016, 11:59
Այսօր առավոտյան Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։
ՀՀ ՊՆ. Արարատի մարզում վթարի ենթարկված գեներալի կյանքին վտանգ չի սպառնում
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։

«ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, ՃՏՊ–ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 07։20–ի սահմաններում։ Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երասխավան ընթանալիս, բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գեներալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Մեքենայի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։–0–