Արարատի մարզում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով ՀՀ ՊՆ գեներալ է տուժել
29.12.2016,
11:22
Գեներալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ գեներալ Էնրիկո Ապրիամովը տուժել է հինգշաբթի առավոտյան Արարատի մարզում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, ՃՏՊ–ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 07։20–ի սահմաններում։ Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երասխավան ընթանալիս, բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գեներալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Մեքենայի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Միաժամանակ կայքը հաղորդում է, որ գեներալ Էնրիկո Ապրիամովն ուղեկցում էր ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին, ով ուղևորվում էր մարտական դիրքեր։
Սակայն ՀՀ ԱԺ հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքեց այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
«Սահակյանը դեռ դուրս չի եկել Երևանից», – նշեց Բաբայանը։–0–