ՀՀ ԿԸՀ–ն հաստատել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները

13.12.2015, 21:12
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի հաստատել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները։
ՀՀ ԿԸՀ–ն հաստատել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի հաստատել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները։

Ըստ վերջնական արդյունքների` Մայր օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 63,37 տոկոսը (825521 մարդ), դեմ` 32,32 տոկոսը (421568 քաղաքացի)։ Անվավեր է ճանաչվել 53435 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը կազմել է 555։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է Հայաստանում դեկտեմբերի 6–ին։ Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ընդդիմությունը հայտարարում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, իսկ իշխանությունները նշում են, որ խախտումները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։–0–