+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ–ն հավանություն տվեց Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագծին

11:15
06 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագծում նախատեսված լրացումները։

Փոփոխություններով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլատրել Սևանա լճից հավելյալ ջրառ կատարելը, որը թույլ կտա լրացնել ոռոգման ջրի պակասը:

Լճից 100 մլն խմ–ի չափով լրացուցիչ ջրառը կարող է հանգեցնել 8 սմ–ով լճի մակարդակի նվազման, ինչը, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, ամեն դեպքում կգրանցի մոտ 10 սմ–ով աճի դինամիկա և հետևաբար չի խախտի լճի էկոհամակարգի պահպանման պայմանները։

Վերջին 15 տարվա ընթացքում կառավարությունը երրորդ անգամ է դիմում լրացուցիչ ջրառ կատարելու խնդրանքով։

Որոշ ագրարային տնտեսություններ առաջարկել են ավելացնել Սևանա լճից ջրառը գոնե 100 մլն խմ–ով ոռոգման ջրի պակասի պատճառով։ Միաժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է Սևանա լճից ջրառի ծավալի ավելացմանը ներկա 170 մլն խմ–ից մինչև 1 մլրդ խմ էներգետիկ և ոռոգման նպատակներով։

Բնապահպանների կարծիքով, Սևանա լճից ջրառի ավելացման հետևանքով լիճը կկանգնի ճահճացման վտանգի առաջ։

Սևանա լիճը Եվրասիայի ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկն է, որը տեղակայված է Հայաստանի ուղիղ սրտում` 1914 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը տարածվում է ավելի քան 70 կմ, իսկ դրա ջրային հայելու մակերեսը հասնում է 1,5 հազար քառակուսի կիլոմետրի:

Լճից սկիցբ առնող միակ աղբյուրը Հրազդան գետն է (Արաքսի վտակը), ընդ որում` նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց համախառն ավազանը կազմում է 2776 քառակուսի կիլոմետր: Մինչև 2030 թվիականը լճի մակարդակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում