Գյումրիի գործող քաղաքապետը վերընտրվեց

10.10.2016, 15:20
Երկուշաբթի Գյումրիում Ավագանու առաջին նիստի ժամանակ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:
Գյումրիի գործող քաղաքապետը վերընտրվեց
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Գյումրիում Ավագանու առաջին նիստի ժամանակ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:

Ընդ որում, Ավագանու խորհուրդ անցած երեք կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԳԱԼԱ-ն բոյկոտեցին և չմասնակցեցին նիստին։

Նրանք հայտարարեցին, որ, ընտրական հանձնաժողովի հաշվարկի վերջնական արդյունքների համաձայն, «Բալասանյան դաշինքը», որին աջակցում է ՀՀԿ-ն, Ավագանու նիստում ստացել է մանդատների բացարձակ մեծամասնությունը` 33-ից 17-ը, և կարողացել է վերընտրել իր քաղաքապետին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը:

Այսօր կայացավ նաև Սամվել Բալասանյանի՝ որպես նորընտիր քաղաքապետի, երդման արարողությունը։ -0-