Ջորջ Քլունին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

23.04.2016, 12:42
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին, ով նախօրեին ժամանել է Երևան Aurora Prize առաջին միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Ջորջ Քլունին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին, ով նախօրեին ժամանել է Երևան Aurora Prize առաջին միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

 - рис.1

Քլունիին ուղեկցել են 100LIVES նախագծի և Aurora Prize մրցանակի կազմակերպիչ, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները:

 - рис.2

Քլունին շրջել է կենտրոնով, ունկնդրել կենտրոնի սաների երաժշտական ելույթն ու սելֆի արել կենտրոնի նրանց հետ։

 - рис.3

Խաղաղության նոբելյան մրցանակի հայկական տարբերակի` Aurora Prize առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երևանում ապրիլի 24–ին։–0–

 - рис.4