ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը։
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս» ,– այս խոսքերով է Փայլանն ավարտել իր ելույթը։
Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2015 թ.–ին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից` դառնալով Թուրքիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորներից մեկը։
Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 6–ին նշում է
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:–0–