Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

06.01.2017, 20:43
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը։
Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը։

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս» ,– այս խոսքերով է Փայլանն ավարտել իր ելույթը։

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2015 թ.–ին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից` դառնալով Թուրքիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորներից մեկը։

Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 6–ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:–0–