Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը

16.08.2017, 13:27
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Ռուսաստանը բանակցություններ կանցկացնեն վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին։ Այդ որոշումը կայացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական խորհրդի մամուլի ծառայությունը։   

Загружается новость ... "Право"

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման արգելքը։ Ընդ որում` օրենքը չի տարածվում Ղրղըզստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկրներում ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու։ Այսպիսով, ԵԱՏՄ անդամ-պետություններից ազգային վարորդական իրավունքով պրոֆեսիոնալ ուղևորափոխադրումներ կատարելու արգելանքի վերաբերյալ օրենքը տարածվում է միայն Հայաստանի քաղաքացիների վրա։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքով, կարող են տուգանվել է 10 հազար ռուբլու չափով, իսկ նրանց գործատուները` 50 հազար ռուբլու չափով։

Վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը, որոնք տրված են ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից, քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` Աստանայում:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների վարչապետերը  հանձնարարել են Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ անցկացնել  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի կեսերին հայտարարել էր, որ վարորդական վկայականները ազգային փաստաթուղթ են համարվում և դրանց փոխադարձ ճանաչման հարցը պետք է կարգավորվի երկու երկրների միջև համաձայնագրերի մակարդակով:-0-