Երևանի խաչմերուկներից մեկում կփոխարինվի լուսացույցների եռագույն ռեժիմը

25.10.2017, 11:57
Փողոցներում լուսացույցների եռագույն ռեժիմը փորձնական կարգով կփոխարինվի միայն դեղին թարթող ռեժիմով։
Երևանի խաչմերուկներից մեկում կփոխարինվի լուսացույցների եռագույն ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում լուսացույցների եռագույն ռեժիմը փորձնական կարգով կփոխարինվի միայն դեղին թարթող ռեժիմով, հայտնում է ոստիկանությունը։

Մասնավորապես, Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 28-ից Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցների նշված հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: 

Загружается новость ... "Лево"

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին», – ասվում է տարածած հաղորդագրությունում:

Ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ հիշեցնում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Սախարովի հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն նշված հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: –0–