Շառլ Ազնավուրը սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կկիսվի իր մտորումներով

16.10.2016, 21:40
Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնել է, որ սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կկիսվի իր մտորումներով և կյանքի որոշ դրվագներով:
Շառլ Ազնավուրը սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կկիսվի իր մտորումներով

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնել է, որ սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կկիսվի իր մտորումներով և կյանքի որոշ դրվագներով:

«Իմ թանկագին ընկերներ, դուք կզարմանաք իմ այս խոսքերն այստեղ կարդալով, քանի որ բոլորը կարծում են, որ, որոշակի տարիքից սկսած, մարդիկ նորին այլևս չեն հետևում: Սակայան դա իմ ոճը չէ: Ես սմարթֆոն եմ օգտագործում, աշխատում պլանշետով և ուղղակիորեն պաշտում եմ նորույթներ բացահայտել», - գրել է Ազնավուրը Facebook-ի և Instagram-ի իր էջերում:

Նրա խոսքով, իր իրական երջանկությունն իր հանդիսատեսն է, որի նա հանդիպում է ողջ աշխարհում և ամենուր, ուր գնում է: «Երբեմն դա շատ հոգնեցնող է՝ իհարկե, անվերջ սելֆիների պատճառով, որ դուք ինձանից խնդրում եք, սակայն ես չեմ կարող ասել ոչ, երբ այդքան սեր եմ տեսնում: Ես գիտակցում եմ, որ իմ կյանքը ձեզ հետաքրքրում է և որոշել եմ ձեզ հետ կիսել իմ կյանքի որոշ դրվագներ, գաղափարներ, մտորումներ, բաներ, որոնք ինձ զվարճացնում են կամ վրդովվեցնում են և իմ կիրքը ֆրանսերենի հանդեպ, որ կցանկանայի փոխանցել ավելի շատ մարդկանց», - նշել է Ազնավուրը:

Նա նշել է, որ հնարավոր է, որ միշտ չէ, որ անձամբ կգրի, սակայն դա կանեն իր երեխաները, ում նա պատմում է իր մտքերը: «Այսպիսով, սկսենք մեր մեծ ճամփորդությունը Ամերիկայում», - գրել է Ազնավուրը: -0-