ՉԺՀ-ի նախագահը նշել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի նշանակալի հաջողությունները

21.09.2016, 11:56
Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
ՉԺՀ-ի նախագահը նշել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի նշանակալի հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ինչպես չորեքշաբթի հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Ծինփինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորել և լավագույն բարեմաղթանքներ է հղել ՀՀ նախագահին և Հայաստանի Հանրապետության ժողովրդին:

«Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար», - նշում է Ծինփինը:

Նա մեծ նշանակություն է տվել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստություն է հայտնել ՀՀ նախագահի հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը նա մաղթել է բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն:

Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-