Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է

19.08.2017, 19:44
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
 Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Загружается новость ... "Право"

Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ԳԱԶ 32 213 մակնիշի մարդատար «Գազելին»։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բոլորն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Газель-ի ուղևորներ են եղել։

Փաստի աիթով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն ՝ բենզատար ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։