ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Զրուցակիցները քննարկվել են հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը:
Նրանք անդրադարձել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:–0–