Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխարինվել է գրավով
17.08.2016,
18:34
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նրան ազատ են արձակել:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նրան ազատ են արձակել, հաղորդում է pastinfo–ն։
Վերաքննիչ դատարանը Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչել՝ սահմանելով գրավի չափ՝ 1.000.000 ՀՀ դրամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է փաստաբան Գարիկ Մալխասյանը։
Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին դրդելը):
Այս քրեական գործի շրջանակում կալանավորված են նաև ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյնն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։
Նրանք կալանավորվել էին ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում ցուցարարների և ոստիկնության միջև տեղի ունեցած բախումներից հետո։ –0–