Արգենտինայում ՀՀ դեսպանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

20.09.2016, 13:23
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը:
Արգենտինայում ՀՀ դեսպանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը: Համապատասխան հրամանը երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեքշաբթի:

Մինչ իր նշանակումը, 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ից սկսած, Հարությանը զբաղեցրել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ առաջին տեղակալը ծնվել է 1965 թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Տարբեր տարիներին աշխատել է ՀՀ ԱԳՆ կառույցներում և նախագահի աշխատակազմում: 1997-1998 թթ.-ին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, իսկ 1999 թ.-ին` նախագահի:

Մինչ Արգենտինայում դեսպան նշանակվելը, գլխավորել է Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհուրդը: -0-