ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2017թ. նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս ՄհերիՄելիքյանը:
Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդհոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլորհանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–