Անկախության 25-ամյակին համաներում չի լինելու. թերթ
14.09.2016,
15:54
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 25–ամյակին համաներում չի հայտարարելու:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 25–ամյակին համաներում չի հայտարարելու, չնայած որ այդ մասին լուրերը պտտվում են արդեն վաղուց, հաղորդում է «ժամանակ» թերթը` հղում անելով իրազեկ պաշտոնյաներին:
«Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս», - հայտնում է պարբերականը:
Հայաստանը 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 25-ամյակը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-