412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ամասիայում և Ալավերդիում համակարգչային դասընթացների` միջին տարիքի և տարեց մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր

15:20
20 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամասիայում և Ալավերդի քաղաքում ավարտվեցին միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրի ներքո։

Հայալեզու դասընթացներն Ամասիայում և Ալավերդիում «Ռոստելեկոմը» իրականացրեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցության շրջանակում Ամասիայի գրադարանի և Ալավերդու «Առաքելություն Հայաստան» ՀԿ համակարգչային սրահներում, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

Դասընթացներն անցկացրեցին տարածքային ծրագրերի երիտասարդ կամավորները համակարգիչներով կահավորված և «Ռոստելեկոմի» ինտերնետ հասանելիությամբ ապահովված սրահներում։ Կամավորները նախապես մասնակցել էին տարեցների դասավանդման առանձնահատկությունների և մոտեցումների վերաբերյալ սեմինար-դասընթացի, տեղեկացել աշխատանքի հոգեբանական և մեթոդական նրբություններին։

Դասընթացի ավարտը ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից արտահայտեց իր կարծիքը դասընթացի վերաբերյալ։

Մասնակիցները շատ էին կարևորում իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ առավել փորձառուները՝ ծրագրերում նոր գործառույթների և կիրառման եղանակների բացահայտումը։ Նրանց թվում էին մանկավարժներ, ինժեներներ, բժշկական անձնակազմի, գրադարանների ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, ինչը միանշանակ խոսում է դասընթացի կարևորության և առկա պահանջարկի մասին։

Քանի որ դասընթացին մասնակցել ցանկացողները շատ էին, առաջիկայում և՛ Ամասիայում, և՛ Ալավերդի քաղաքում կամավոր-դասընթացավարները կշարունակեն իրականացնել ծրագիրը նոր խմբերի համար։

Հիշեցնենք, որ դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից, անցկացվում է «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով (www.azbukainterneta.ru

Ծրագրի ընդհանուր տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկվում է 50+ տարիքի առավելագույնը 10-ը մասնակից։

Մասնավորապես, դասընթացի ժամանակ կիրառվող «Азбука Интернета» ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլեկտրոնային ծառայություններ», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն, իսկ հայաստանյան լսարանի համար ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2015թ․ նոյեմբերից։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ