«ԱՊՀ–ի երիտասարդ ինտելեկտուալների ակումբը» Երևանում կհավաքվի առաջին նիստին
19.02.2016,
20:20
Համագործակցության երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի» առաջին նիստը տեղի կունենա Երևանում փետրվարի 29–ից մարտի 1–ը, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Համագործակցության երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի» առաջին նիստը տեղի կունենա Երևանում փետրվարի 29–ից մարտի 1–ը, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։
Նախագծի նպատակն է ձևավորել բանավեճային հարթակներ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ մասնագետների միջև մասնագիտական հաղորդակցության զարգացման համար։ Առաջիկայում ակումբի նիստեր կկազմակերպվեն նաև Բաքվում, Մոսկվայում և Աստանայում։
Առաջին նիստին կմասնակցեն երիտասարդ քաղաքագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, լրագրողներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։
Նիստի ծրագրով նախատեսվում է կազմակերպել մի շարք բանավեճային հարթակներ, մասնագիտական վարպետության դասեր, թրեյնինգներ, դասախոսություններ և կլոր սեղաններ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տնտեսություն (ժամանակակից տնտեսական իրավիճակը ԱՊՀ տարածքում), ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներ և այլն։
Ակումբի նիստի շրջանակում ելույթ կունենան «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության խորհրդի նախագահ, «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը, «Պերսոնալինվեստ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն, ինչպես նաև Վերլուծաբանների ռուսական ասոցիացիայի անդամ Ելենա Լարինան։
Ակումբի ծրագրի շրջանակում կկազմակերպվի կլոր սեղան «Կրթությունը Համագործակցության երկրներում. խնդիրներ, առաջնահերթություններ, հեռանկարներ» թեմայով, որը նվիրված է Կրթության տարվան։ Այն հռչակվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքում։
Գիտակների հայկական ասոցիացիայի և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաշոուի խմբագրական խմբի հետ համատեղ ակումբի նիստի ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել խաղ–վիկտորինաներ` «ԱՊՀ–ի 25–ամյակը»` նվիրված ԱՊՀ–ի առաջիկա հոբելյանին, «Ընդհանուր կինո»` Ռուսական կինոյի տարվա շրջանակում։
Նախագծի կազմակերպիչն է «Հյուսիս–Հարավ» երկրների հետ տեղեկատվական և գիտական կապերի զարգացման քաղաքագիտական կենտրոնը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով (Վալերիա Ռոմաշչենկո)։–0–