ԱՄՆ դեսպանը ողջունել է հրաժարականի մասին Սերժ Սարգսյանի որոշումը

24.04.2018, 14:20
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
ԱՄՆ դեսպանը ողջունել է հրաժարականի մասին Սերժ Սարգսյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում գոհունակություն է հայտնել ՀՀ–ում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կապակցությամբ։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Загружается новость ... "Лево"

Միլսն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը «մեծ առաջնորդի քայլ էր»։

«Նա լսեց հայ ժողովրդի ձայնն ու կատարեց այդ դժվար որոշումը։ Վստահ եմ, որ դա հեշտ որոշում չէր։ Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդության ներքո դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին», – նշել է Միլսը։

ԱՄՆ դեսպանը նաև դրական գնահատեց ՀՀ կառավարության և անվտանգության ուժերի աշխատանքը, որոնք վերջին տասն օրում դրսևորեցին զսպվածություն ու պրոֆեսիոնալիզմ։

«Տեղեկություններ ստացվեցին ցուցարարների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ բոլոր դեպքերը քննվեն, իսկ մեղավորները` պատժվեն օրենքի խստագույն ձևով», – ընդգծեց Միլսը։

Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կաշխատի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Միլսի խոսքով, կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը բոլոր որոշումներն ընդունի խաղաղ մթնոլորտում և պահպանի միասնություն։–0–