ԱՄԷ-ի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի

16.03.2017, 16:48
ՀՀ կառավարությունը որոշել է թույլ տալ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի:
ԱՄԷ-ի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ որոշել է թույլ տալ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի:

Ինչպես նիստի ժամանակ պարզաբանել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այս որոշումը կգործի միայն միակողմ կարգով ԱՄԷ քաղաքացիների համար և չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին:

«Այլ քայլը ձեռնարկվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ավելացնելու նպատակով, ինչպես նաև` ավելի խորը գործնական կապերի հաստատման հնարավորության համար», - ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ տարածաշրջանի այլ երկրներ ևս նմանատիպ որոշում են կայացրել, ինչն արդեն ազդել է զբողաշրջիկների այցելությունների թվի աճի վրա: -0-