ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՅԴ–ից պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ինչպես հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը, այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – նշվում է Բաբլոյանի հայտարարության մեջ։–0–