574.98
6.46
485.26
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն հավանություն տվեց Սևանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացմանը

13:13
29 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ոգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին » նախագիծը, որը ենթադրում է ավելացնել ջրի բացթողման ծավալները:

Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է այս օրինագծում փոփոխություններ կատարելու որոշումը, որի համաձայն նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն այս տարի ջրի բացթողումը կկազմի առավելագույնը 210 մլն խմ:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն երկու օր բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ Սևանա լճից ջրի բացթողման ծավալի ավելացման դեմ:

Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 1 դեմ ձայներով, ձեռնպահներ չեն եղել։ 

Նախագիծը ներկայացնող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ փոփոխությունների ընդունումը թույլ կտա 55 հազար ֆերմեր ընտանիքներին ոռոգել իրենց հողատարածքը։

«Ջրի կորուստների ծավալը հասնում է մինչև 40 տոկոս:  Հուլիսից ոռոգման համակարգերն անցել են ջրի տնտեսման ուժեղացված ռեժիմի՝ փորձելով ամեն կերպ լրացնել 120 մլն խմ–ի դեֆիցիտը: Այսօր դեֆիցիտը նվազեցվել է մինչև 40 մլն խմ–ի, կգործարկվեն բոլոր միջոցները, որպեսզի առաջին փուլում չօգտագործվի 25 մլն խորանարդ մետր նախատեսվածից ավել», - ասաց Գաբալյանը:

2017 թ.-ին չոր եղանակային պայմանների պատճառով ջրի բացթողման ծավալն ավելացել էր 100 մլն խորանարդ մետրով՝ նախատեսված 170 մլն խմ.–ի փոխարեն: 2018 թ.-ին նույնպես նախատեսված էր 170 մլն խորանարդ մետր:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:20
18 Սեպտեմբերի 2020
«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը (ՎԻԴԵՈ)
«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը. ՎԻԴԵՈ
20:29
18 Սեպտեմբերի 2020
Ատրճանակներ, փամփուշտներ , նռնակներ. մի ամբողջ զինանոց է հանձնվել ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ատրճանակներ, փամփուշտներ , նռնակներ. մի ամբողջ զինանոց է հանձնվել ոստիկանություն. ՎԻԴԵՈ
19:39
18 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել է Մոսկվա–Երևան նոր չարթերային չվերթերի ժամանակացույցը
Հրապարակվել է Մոսկվա–Երևան նոր չարթերային չվերթերի ժամանակացույցը
18:07
18 Սեպտեմբերի 2020
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են. ԶԼՄ
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են
17:24
18 Սեպտեմբերի 2020
ԱԺ–ում տեղի ունեցավ ՍԴ նորընտիր դատավորների երդմնակալությունը
ԱԺ–ում կայացավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի, Էդգար Շատիրյանի ու Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը
17:13
18 Սեպտեմբերի 2020
ՀՀ կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգը հայտնի չէ
ՀՀ կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգը հայտնի չէ
16:58
18 Սեպտեմբերի 2020
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ Ծառուկյանի և Փաշինյանի միջև սկանդալը թեժանում է. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ Ծառուկյանի և Փաշինյանի միջև սկանդալը թեժանում է. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:48
18 Սեպտեմբերի 2020
Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ. ի՞նչ է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ն ծննդկանի մահվան մասին
Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ. ի՞նչ է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ն ծննդկանի մահվան մասին
15:21
18 Սեպտեմբերի 2020
ՀՀ առողջապահության առաջին նախարարը մեկնաբանել է Հայաստանում աշնանը սպասվող կորոնավիրուսի 2–րդ ալիքի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ առողջապահության առաջին նախարարը մեկնաբանել է Հայաստանում աշնանը սպասվող կորոնավիրուսի 2–րդ ալիքի հավանականությունը. ՎԻԴԵՈ
14:16
18 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
13:50
18 Սեպտեմբերի 2020
Ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:13
18 Սեպտեմբերի 2020
COVID-19-ից ևս 138 առողջացում և մեկ մահ. մահացածը 45-ամյա տղամարդ է
COVID-19-ից ևս 138 առողջացում և մեկ մահ. մահացածը 45-ամյա տղամարդ է