Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, Երևանում սպասվում է +25...+26

08.10.2021, 10:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, Երևանում սպասվում է +25...+26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, Երևանում սպասվում է +25...+26

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հոկտեմբերի 8-13-ը ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանը աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի», – հայտնել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։–0–