Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է

06.04.2021, 11:07
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է:–0–