415.64
6.71
406.14
+31
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կհայտնվեն բնակելի միկրոշրջաններ` 63 բնակելի շենքերով և անտառ–պուրակով. ներդրումները կկազմեն 3մլրդ դոլար

14:42
30 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախորդ ուրբաթ այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը։

Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։ Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։ Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում:

Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
05 Օգոստոսի 2022
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:16
05 Օգոստոսի 2022
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:54
04 Օգոստոսի 2022
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:03
04 Օգոստոսի 2022
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:00
03 Օգոստոսի 2022
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց
10:28
03 Օգոստոսի 2022
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
19:37
02 Օգոստոսի 2022
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
10:05
02 Օգոստոսի 2022
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
15:49
01 Օգոստոսի 2022
Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ
Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI
14:28
01 Օգոստոսի 2022
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
14:11
01 Օգոստոսի 2022
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:05
01 Օգոստոսի 2022
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում