Կորոնավիրուսի առցանց քարտեզը, Ծառուկյանի շուրջ իրադարձությունները, Քոչարյանի 4մլն դոլար գրավը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

20.06.2020, 09:00

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

Загружается новость ... "Лево"

  • ԱԺ–ն անձեռնմխելիությունից զրկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այժմ դատարանը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի կիրակի։
  • Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Նա կալանքից ազատ կարձակվի 2 միլիարդ դրամի գրավը վճարելու դեպքում։

  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակել է մի կայք, որի միջոցով հնարավոր է իմանալ մոտակայքում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվածների առկայությունը։

  • Կառավարությունը հաստատեց աջակցության 20–րդ և 21–րդ միջոցառումները։

  • Հայաստանում հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ:–0–