Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3977 թեստ, հաստատվել է 283 նոր դեպք, 144 մարդ առողջացել է. ԱՆ

27.02.2021, 11:20
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3977 թեստ, հաստատվել է 283 նոր դեպք, 144 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3977 թեստ, հաստատվել է 283 նոր դեպք, 144 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում:

 Այսպիսով` երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք:–0–