Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, գրանցվել է 2307 նոր դեպք, առողջացել է 962 մարդ

28.10.2021, 11:13
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, գրանցվել է 2307 նոր դեպք, առողջացել է 962 մարդ
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, գրանցվել է 2307 նոր դեպք, առողջացել է 962 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, կատարվել է 5 818 թեստավորում, 962 մարդ առողջացել է, 38 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:

Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:–0–