Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, 183 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է

10.08.2021, 11:18
Կորոնավիրուսը Հայաստանում. գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, 183 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 313 նոր դեպք, 183 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 610 դեպք, որոնցից 221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1128 է:–0–