Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2858 թեստ, հաստատվել է 158 նոր դեպք, 305 մարդ առողջացել է. ԱՆ

05.02.2021, 11:04
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2858 թեստ, հաստատվել է 158 նոր դեպք, 305 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2858 թեստ, հաստատվել է 158 նոր դեպք, 305 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167726 դեպք, որոնցից 159350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659181 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 305 առողջացած և մահվան 2 դեպք:–0–