Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է. ԱՆ

14.02.2021, 12:04
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 791 է:–0–