Հայաստանում 2500 հաշմանդամ աշխատանք է փնտրում. նախարար

26.02.2016, 14:22
Ներկայում Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է 2500 հաշմանդամ, որոնք աշխատանք են փնտրում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հայաստանում 2500 հաշմանդամ աշխատանք է փնտրում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայում Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է 2500 հաշմանդամ, որոնք աշխատանք են փնտրում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է  «ԱՌԿԱ»  գործակալությունը:

Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված  գործազուրկների թիվը 2015 թվականին աճել է 16.4 տոկոսով, կամ 76.7 հազար մարդ:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների աշխատանքի տեղավորման քվոտայի պահպանմանը: Մեր նախարարությունը լուծել է քվոտաների պահանջի հետ կապված հարցը: Ներկայում, եթե չեմ սխալվում, նախարարությունում հաշմանդամությամբ 13 հոգի է աշխատում»,-ասաց Ասատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշմանդամների համար լուրջ քայլեր են ձեռնարկվում աշխատավայրերի հասանելիության ուղղությամբ: Այդ համտեքստում նախարարը կարևոր նշանակություն  է տալիս և դրական գնահատում աշխատանքի միջոցով հաշմանդամների կյանքի որակի բարձրացման Life ծրագրի արդյունքներին:

«Այն լավ ծրագրված և ժամանակին իրականացված ծրագիր է: Կառավարությունը  մեծ կարևորություն է տալիս բոլորի համար կրթության և աշխատանքի հավասար հնարավության ապահովմանը»,-ասաց Ասատրյանը:

Life ծրագիրը իրականավում է 2012 թվականից և ուղղված է աշխատանքի միջոցով հաշմանդամների կյանքի որակի բարձրացման:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 200 հազար հաշմանդամ: -0-