Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, կանխատեսվում է -25...-30

20.01.2021, 11:17
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, կանխատեսվում է -25...-30 , Երևանում սպասվում է -14...-16
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, կանխատեսվում է -25...-30
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է -1...-3 աստիճան, վաղը` -2...-4։ Հետագա երեք օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում, սպասվում է -3...-5։ Գիշերային ժամերին կանխատեսվում է -14...-16։

Ամենացուրտ եղանակը սպասվում է ուրբաթ, շաբաթ և կիրակի գիշերային ժամերին Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ կանխատեսվում է -25...-30։–0–