Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (փետրվարի 25 – մարտի 1)
02.03.2019,
10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
- Իրանի նախագահ Հասն Ռոուհանին փետրվարի 27–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իրանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարման ծավալները Հայաստան, ինչպես նաև դեպի Վրաստան գազի արտահանման եռակողմ համագործակցության։
- ԱԱԾ–ից հայտնեցին, որ կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել են հանդիպում անցկացնել առաջիկայում, նշվում է տարածաշրջանային այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով` մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ։ Երեկոյան Երևանում վարչապետի գլխավորությամբ կազմակերպվել է զանգվածային երթ ` նվիրված Մարտի 1–ի իրադարձությունների 11–րդ տարելիցին:–0–