562.92
6.63
481.29
+9
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի նախագահը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու պատրաստակամությունը

19:50
27 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց, որ Իրանը պատրաստ է ավելացնել դեպի Հայաստան գազի մատակարարումների ծավալը։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

2009 թվականի մայիսի 15–ից Հայաստանը գազ է ստանում Իրանից Իրան–Հայաստան գազատարով։ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում «կապույտ վառելիքը» հայկական տարածքում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսվում է ԻԻՀ արտահանելու համար բնական գազի 1 խմ–ի դիմաց 3 կՎտ/ժամ հաշվարկով։

«Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»,– ասել է Ռոհանին։

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ–իրանական համագործակցությունը։
«Կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով»,– ասել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ կողմերի ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ: Փաշինյանը նաև նշել է Հայաստանի պատրաստակամությունն Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալելու ուղղությամբ։

«Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,– ասել է Փաշինյանը։ -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:29
27 Սեպտեմբերի 2021
Հայաստանում աշխատավարձը բարձրացել է, ավելացել է նաև գործազուրկների թիվը
Ֆինանսների նախարարի խոսքով, միջին աշխատավարձը պետական հատվածում հասել է 168 374 դրամի, իսկ ոչ պետականում` 209 937 դրամի
21:04
20 Սեպտեմբերի 2021
«Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է 800մլն դոլար ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման մեջ.Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ ընկերությունների խումբը մտադիր է գրեթե 800 մլն. դոլարի ներդրում կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում
12:19
10 Օգոստոսի 2021
Ձվի շուկայում գործող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են 42,6մլն դրամով
Զատիկին ձվի շուկայում տիրող սարսափելի իրավիճակը 5 ամիս անց պարզվել է, շուկայում գործող 3 խոշոր ընկերություններ տուգանվել են 42,6մլն դրամով
14:22
07 Օգոստոսի 2021
Նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին․Երևանում կանցկացվի երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Armenian Business Forum-ը
Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը
10:35
05 Օգոստոսի 2021
Մսամթերքի շուկայում թանկացումների ալիք է․թերթ
Մսամթերքի շուկայում թանկացումների ալիք է, ի՞նչ է սպասվում
19:21
21 Հուլիսի 2021
Արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու․էկոնոմիկայի նախարարի պ/կ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
Արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու․էկոնոմիկայի նախարարի պ/կ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
12:22
08 Հուլիսի 2021
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
17:37
06 Հուլիսի 2021
Բենզինը Հայաստանում հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 60%–ով
Բենզինը Հայաստանում հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 60%–ով
14:23
03 Հունիսի 2021
Փորձագետները կարագի գնի աճ են ակնկալում. ՏՄՊՊՀ
Այսօրվա դրույթամբ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 4000-ից մինչև 6000 դրամ: Այսինքն, թանկացում կարելի է սպասել արդեն առաջիկա երկու ամիսների ընթացքում
19:37
14 Մայիսի 2021
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում.ՎԻԴԵՈ
13:08
07 Մայիսի 2021
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ». FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն` Ամերիաբանկի հետ համագործակցելու մասին (ՎԻԴԵՈ)
FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն խոսել է FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության,  համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների,  ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի մասին.ՎԻԴԵՈ
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ