ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 8-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք, կատարվել է 6807 թեստավորում, առողջացել է 3180 մարդ, մահացել է 5 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379266 դեպք, որոնցից 356165 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28251 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8102 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2790095 թեստավորում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում